ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Մեր այսօրվա հասարակությունը գիտելիք կրող մարդկանց կարիքը չունի

Մեր այսօրվա հասարակությունը գիտելիք կրող մարդկանց կարիքը չունի
22.11.2025 | 19:30

Պետք է երկրի վիճակը տեսնել ու գնահատել իրական ներքին ու արտաքին ուժերի դաշտում, ոչ թե մատից ծծած երազների դաշտում։

Իրար հետ պետք է մրցել ոչ թե մեկը մյուսից ավելի անիրագործելի դատարկախոսություններ գեներացնելով, այլ հնարավորինս արժեքավոր, իրագործելի և, հետևաբար, քննարկման արժանի առաջարկներ անելով։

Նորը սարքելու համար հինը չեն քանդում, այլ այն կատարելագործում են, մի բան, որը կրթական համակարգի զարգացման ստրատեգիական գիծը պետք է լինի։

Բացի դրանից, նորի օրգանական կարիքը զգացվում է միայն այն ժամանակ, երբ հինը իր հնարավորությունները սպառում է, և նորն էլ պահանջարկ է ունենում։

Կրթության ոլորտում և, մասնավորապես, բարձրագույն կրթության դեպքում նորի պահանջարկը չափվում է նման կրթություն ստանալ ցանկացողների թվով, որը մեզնում կատաստրոֆիկ արագությամբ նվազում է։

Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ հասարակությունը գիտելիք կրող մարդկանց ու նրանց կրթությունն ապահովող ավելի գիտակ մարդկանց կարիքը չունի։

Այս պայմաններում բնական հարց է առաջանում, թե ո՞րն է ակադեմիական քաղաք կառուցելու նպատակը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ